Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
![]() ՄԱԿ-ն անդրադարձել է սննդի մատչելիության խնդրին: Մոլորակի յուրաքանչյուր երրորդ մարդ չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ, հաղորդվում է կազմակերպության նոր զեկույցում: Զեկույցում նշվում է, որ 2.69 միլիարդ մարդ չի կարող բազմազան սննդակարգով սնվել և բավարարել իրենց էներգիայի ու սննդանյութերի կարիքները: Մինչև 2030 թվականը սովի վերացումը կպահանջի «հսկայական» աշխատանք: Չնայած մինչև 2025 թվականը համաշխարհային սովի կրճատմանը, այն մարդկանց համամասնությունը, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ առողջ սննդակարգ, մնում է «չափազանց բարձր», - նշել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն: Առողջ սննդակարգի միջին համաշխարհային արժեքը 2026 թվականին կազմում է օրական 4.28 դոլար: Տորերոյի խոսքով, կառավարության քաղաքականությունը սովորաբար կենտրոնանում է հացահատիկային և օսլայով հարուստ սննդամթերքի խթանման վրա, այլ ոչ թե մսի, կաթնամթերքի, մրգերի և բանջարեղենի: «Սա նշանակում է կալորիաներ, բայց ոչ սննդակարգի բազմազանություն», - բացատրել է փորձագետը՝ նշելով, որ դա հանգեցնում է ճարպակալման մակարդակի աճի և լուրջ հիվանդությունների: Տորերոն կոչ է անում կառավարություններին ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, հետազոտությունների և զարգացման մեջ: Հաշվետվության մեջ նշվում է, որ արդյունավետ մատակարարման շղթաները կարող են նվազեցնել մսի և կաթնամթերքի, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի արժեքը։ |

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
12016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
21013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
24211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
25009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
25109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
22306.11.2026, 01:06
