Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
![]() Իրանական պետական հեռարձակող IRIB-ը երեքշաբթի օրը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի զինված ուժերը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան 11 բազանյի վրա։ Հաղորդագրությունում նշվում է, որ հարձակումների թիրախը Բահրեյնում գտնվող 4, Քուվեյթում՝ 5 և Հորդանանում՝ 2 բազաներ են։ Ավելի վաղ Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի պաշտպանության նախարարությունները և զինված ուժերը հայտարարել էին, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել մի քանի օբյեկտներում, որոնք արտակարգ ծառայությունները մարել են հրշեջների և անվտանգության աշխատակիցների հետ համակարգված համագործակցությամբ։ Նախարարությունը հայտարարել է, որ որոշ էներգաբլոկներ դուրս են բերվել շահագործումից՝ որպես նախազգուշական միջոց՝ սարքավորումները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերը պաշտպանելու համար։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
