«Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում` Անվար Սադաթի սպանության սցենարով»․ թուրք գեներալ
![]() Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող բրիգադի գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թվականին մահափորձ էր նախապատրաստվում՝ 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության սցենարով: Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից կարճ ժամանակ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել է՝ «կասկածելի գործունեություն» հայտնաբերելուց հետո։ Բյույուքբաշը պնդում է, որ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել էր 1981 թվականին Կահիրեում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ, փոխանցում է Yeni Akit թերթը։ Պաշտոնաթող գեներալի տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից երեք ամիս առաջ FETÖ կազմակերպության կողմնակիցները, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ, ծրագրել էին առևանգել նախագահին, տեղափոխել «Դալաման» օդանավակայան, նստեցնել արտասահմանյան ավիաընկերության ինքնաթիռ և այնտեղ սպանել: Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել գեներալի հայտարարությունները։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
