«Եվրոպական շուկան դեռևս անհասանելի է․ մարդիկ գոյատևելու խնդիր ունեն»․ Գոռ Գրիգորյան
![]() «Կառավարությունից ակնկալում ենք պետական աջակցության ծրագիր։ Կառավարությունն արդեն 2 ծրագիր իրագործել է, որոնք, սակայն, անիրատեսական են և ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Այսպես ասած՝ փորձում են հանրությանը ցույց տալ, որ ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված հարցն է լուծվել, ո՛չ էլ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելու։ Մենակ հայտարարելով՝ հարցը չի կարող լուծվել, մարդիկ գոյատևելու խնդիր ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից, «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը։ «Եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որոնք այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամից եվրոպական շուկա սպառելն անիրատեսական է։ Խոսքը մոտ 15 հազար տոննա կենդանի ձկան մասին է, դրան գումարած՝ սառնարաններում առկա ապրանքը, որը ՌԴ սահմանից հետ է վերադարձվել։ Ռուսական շուկան այս մարդկանց 30 և ավելի տարվա ամեն օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է եղել»,- նշել է նա: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
