ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից` գրանցելով նոր ռեկորդ
![]() ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հաստատել է, որ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե 48, այլ աննախադեպ՝ 64 ազգային հավաքական: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ կընդլայնի մրցաշարի մասնակիցների քանակը։ Մրցաշարի ձևաչափը խոստանում է լինել պատմության մեջ ամենայուրահատուկը։ Քանի որ 2030 թվականին լրանում է Մունդիալի 100-ամյակը, բացման հանդիպումները կանցկացվեն Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։ Մնացած բոլոր հանդիպումները կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։ «Հաջորդն անցկացվելու է տանը։ 2030 թվականին գալիս է Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի աշխարհի առաջնությունը։ Սա ֆուտբոլի համար հիանալի հնարավորություն է՝ նշելու Աշխարհի գավաթի 100-ամյակը՝ 64 թիմերի մասնակցությամբ մրցաշարով»,- իր սոցցանցերում հրապարակված տեսանյութում նշել է Դոմինգեսը: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
