11-ամյա տղան մահացել է Էլբրուս բարձրանալիս
![]() Ստավրոպոլի երկրամասի բնակիչ 11-ամյա երեխան մահացել է 40-ամյա հոր հետ Էլբրուս լեռը բարձրանալիս։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի քննչական կոմիտեն, որը նախնական հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ի առավոտյան Էլբրուս լեռան արևելյան լանջին։ Տղամարդը և երեխան ընկել են ժայռից մոտավորապես 4200 մետր բարձրության վրա։ Երեխան տեղում մահացել է, իսկ հայրն ստացել է կոտրվածքներ և վնասվածքներ։ Որոնողական խումբը դեպքի վայրը հայտնաբերել է կիրակի ուշ երեկոյան։ Վատ եղանակի և մթության պատճառով տղամարդը և որդու մարմինը ուղղաթիռով տարհանվել են միայն երկուշաբթի առավոտյան։ Տուժածը կողերի կոտրվածք և ծնկների վնասվածք ունի։ Ըստ Mash-ի՝ վերելքի ժամանակ հայրն ու որդին հանդիպել են մեկ այլ զբոսաշրջիկի՝ իր 14-ամյա որդու հետ։ Իջնող զբոսաշրջիկն ասել է, որ վտանգավոր է շարունակել, բայց Ռոմանը և նրա որդին շարունակել են առաջ գնալ։ Ըստ Բազայի՝ Ռոմանը փրկարարներին ասել է, որ տղան ոլորել է ոտքը և բռնել պարանից, բայց պարանը պոկվել է, և նրանք ընկել են։ Հոր և որդու երթուղին գրանցված չի եղել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը REN TV-ին հայտնել է, որ իրենք չէին հաստատի վերելքը 11-ամյա երեխայի հետ։ Սակայն հեռուստաալիքը նշում է, որ քանի որ հայրն ու որդին զբոսաշրջիկների խմբի մաս չէին կազմում, նրանք կարիք չունեին համակարգելու իրենց վերելքը։ Տղան և նրա հայրը նախկինում բարձրացել էին Էլբրուս 2025 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նրանք փորձել են նվաճել Արևմտյան գագաթը 5642 մետր բարձրության վրա, բայց հասել են 5560 մետրի ևվատ եղանակի պատճառով հետ վերադարձել: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
