Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

Բելգորոդում ԱԹՍ-ն հարվածել է ավտոբուսի. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

496
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2026 թ., 20:34
Բելգորոդում ԱԹՍ-ն հարվածել է ավտոբուսի. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է ուղևորատար ավտոբուսի, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նրա խոսքով՝ զոհվել է 5 քաղաքացիական անձ՝ 4 կին և 1 անչափահաս տղա։ Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա տղա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շեբեկինոյի շրջանային հիվանդանոց, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում։