Մեսին դարձավ ԱԱ եզրափակչում խաղացած ամենատարեց դաշտային խաղացողը
![]() Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ Աշխարհի առաջնության եզրափակչում խաղացած ամենատարեց դաշտային խաղացողը։ 39-ամյա արգենտինացին մեկնարկային կազմում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի դեմ։ Նախկին ռեկորդը պատկանում էր Շվեդիայի Գունար Գրենին (37 տարեկան և 241 օրական)։ Նա մեկնարկային կազմում էր 1958 թվականի մրցաշարի վճռորոշ խաղը։ Աշխարհի առաջնության եզրափակչի պատմության ամենատարեց խաղացողը իտալացի դարպասապահ Դինո Զոֆն է։ 1982 թվականին նա խաղաց Արևմտյան Գերմանիայի դեմ 3-1 հաշվով հաղթանակի խաղում՝ 40 տարեկան և 133 օրական հասակում։ Մեսսին նաև դարձավ երկրորդ խաղացողը, որը խաղացել է Աշխարհի առաջնության երեք եզրափակիչներում՝ կրկնելով բրազիլացի Կաֆուի ցուցանիշը։ 39-ամյա Մեսին 2023 թվականից խաղում է Հյուսիսամերիկյան բարձրագույն լիգայի (MLS) «Ինտեր Մայամի»-ում։ Եվրոպայում արգենտինացին խաղացել է «Պարի Սեն Ժերմեն»-ի և «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և երեք անգամ՝ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը։ Հարձակվողը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն է (2022), աշխարհի առաջնության փոխչեմպիոն (2014), օլիմպիական չեմպիոն (2008) և երկու անգամ՝ Ամերիկայի գավաթի հաղթող (2021, 2024)։ Մեսսին ռեկորդակիր է «Ոսկե գնդակ»-ի ամենաշատ մրցանակների հաշվով (8 գնդակ)։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
