«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ՝ «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով: «Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։ Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
