«ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում տասնյակ լրացուցիչ լիցքավորող ինքնաթիռներ». #Axios
![]() ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում տասնյակ լրացուցիչ ռազմական լիցքավորող ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման պատճառով։ Այդ մասին հայտնում է Axios-ը։ Լրատվամիջոցը, հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի անանուն պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի էսկալացիայի տարբերակը։ Երեքշաբթի այդ ծրագրերի մի մասը ներկայացվել է նրան Փենթագոնի կողմից։ Ըստ հրապարակման՝ ուսումնասիրվում են Իրանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրակայանների ռմբակոծման, ինչպես նաև նրա միջուկային օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու տարբերակներ։ Վերջնական որոշում ԱՄՆ նախագահը դեռ չի կայացրել, սակայն, ինչպես նշվում է հրապարակման մեջ, տպավորություն է ստեղծվում, որ նա առաջիկա օրերին կարող է գնալ «էսկալացիայի»։ Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանում տեղակայված է ԱՄՆ-ի շուրջ 30 լիցքավորող ինքնաթիռ։ Մոտավորապես նույնքան ինքնաթիռ էլ տեղակայված է Ռամոն օդանավակայանում։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ցանկանում է տեղափոխել «ևս մի քանի տասնյակ լիցքավորող ինքնաթիռ», որպեսզի դրանց ընդհանուր թիվը հասցնի «պատերազմի սկզբում եղած մակարդակին», գրում է Axios-ը։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Իսրայելում այս հարցը բավականին սրվել է, քանի որ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռները փաստացի խոչընդոտում են Բեն Գուրիոն օդանավակայանի բնականոն աշխատանքին։ Ավելի վաղ Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հանձնարարել է թույլ չտալ լրացուցիչ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների վայրէջքը Բեն Գուրիոն օդանավակայանում՝ առևտրային չվերթների չեղարկումներից խուսափելու համար։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
