«ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ»․ Թաքեր Կարլսոն
![]() ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ «Եթե Վենսը նախագահ լիներ, մենք Իրանի հետ պատերազմի մեջ չէինք լինի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Վենսն ասի՝ «Մենք պետք է երկու պատերազմ սկսենք՝ երևակայական միջուկային ծրագրին հաղթելու համար»։ Դա խելահեղ է։ Նա չափազանց շատ է հարգում իրեն, որպեսզի նման բան ասի։ Ես չեմ կարծում, որ նա հավատում է դրան»,- ասել է Կարլսոնը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք Վենսը կարող է հաղթել նախագահական հաջորդ ընտրություններում, Կարլսոնը պատասխանել է․ «Կտեսնենք։ Ես կցանկանայի, որ նա նախագահ ընտրվեր 2024 թվականին, բայց դա տեղի չունեցավ»։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Վենսը Թրամփի այն սակավաթիվ դաշնակիցներից մեկն էր, որը քննադատաբար էր վերաբերվում Իրանի դեմ պատերազմին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
