«Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է հետաձգվել»․ #Ole
![]() 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև, կարող է հետաձգվել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Ole-ն։ Ծուխը տարածվել է Կանադայի մի քանի քաղաքներում և հասել ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ։ Ինչպես նշում է Ole-ն, աշխարհի առաջնության եզրափակչի հետաձգման հավանականությունը մնում է ցածր, սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ Եթե օդի աղտոտվածության մակարդակը վտանգ ներկայացնի առողջության համար, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ունի ընթացակարգեր՝ միջոցառման անցկացման հնարավոր փոփոխությունները գնահատելու համար։ Նշենք, որ եզրափակիչը պետք է կայանա հուլիսի 19-ին Իսթ Ռադերֆորդի (Նյու Ջերսի) «Մետլայֆ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։ Կանադայի հրդեհների հետևանքով առաջացած թանձր ծուխն ու մշուշը հասել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելք, այդ թվում՝ Նյու Յորք և Նյու Ջերսի։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
