Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.

«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան

57
Այսօր, 10:12
«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստեփանավանում մտահոգված են, որ մաքուր բնությունն այնտեղ էլ կարող է աղտոտվել նոր հանքավայրի շահագործման հետևանքով։
Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսված հանքերն, ըստ մասնագետների, ոչ միայն աղտոտելու են շրջակա միջավայրը և հողերը, այլև վնասելու են տարածքի վայրի կենդանիներին։
Հանքարդյունաբերական տարածքը շատ մոտ է նաև Ուրասարի հայտնի Ջրաշուշանների լճին։ Ծաղիկները գրանցված են Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության էկոհամակարգ։
2024-ին այստեղ հանքերի շահագործումը բացասական եզրակացություն է ստացել։ Հիմա կրկին փորձում են։
Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 11-ին, Ստեփանավանի համայնքապետարանում, 14-ին՝ Արմանիսում և 15:30-ին՝ Ուրասարում տեղի կունենան հանրային լսումներ։
Թեժ քննարկումներ ու բնապաշտպանների կողմից կոշտ դիմադրություն է սպասվում»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան