«ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Իրանը և ԿԺԴՀ-ն սպառնալիք են ԱՄՆ ընտրական համակարգի համար»․ Թրամփ
![]() Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ ընտրական համակարգի վրա։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ տարիներ շարունակ ամերիկացիներին բացահայտորեն ստել են երկրի ընտրական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկության մեքենաների և քվեաթերթիկների հաշվարկման համակարգերի անվտանգության վերաբերյալ: Այդ կապակցությամբ հրապարակվել են ԱՄՆ հետախուզական համայնքի նախկինում գաղտնի պահված մի շարք զեկույցներ, որոնք, վկայում են, որ կառավարությունը վաղուց գիտեր այդ ընտրական մեքենաների ծայրահեղ խոցելիության մասին՝ հնարավոր հարձակումների նկատմամբ։ «Մեր գնահատականով՝ ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումները, ունակ են վտանգելու ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածը»,- ասել է Թրամփը՝ մեջբերելով զեկույցը։ Նա հավելել է, որ արտաքին ներգործության նկատմամբ առավել խոցելի են կենտրոնացված տվյալների բազաները՝ ընտրողների գրանցման ռեեստրները, ընտրողների ցուցակները (pollbooks) և ընտրական հանձնաժողովների պաշտոնական կայքերը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
