Նիդերլանդները հայտարարել է ջրի փաստացի դեֆիցիտի մասին
![]() Նիդերլանդների իշխանությունները երաշտին պատրաստվածության մակարդակը բարձրացրել են «ջրի պակասի սպառնալիքից» մինչև «իրական ջրի պակաս»։ Երկրի ենթակառուցվածքների և ջրային կառավարման նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է Ջրի բաշխման ազգային համակարգող հանձնաժողովի (LCW) առաջարկությամբ։ Փոփոխությունը պայմանավորված է գետերի ռեկորդային ցածր մակարդակով և շարունակվող շոգ եղանակով։ Նախարարության տվյալներով՝ ջրի ներհոսքը նվազել է տեղումների անբավարարության և գետային հոսքի նվազման պատճառով, մինչդեռ ամառային սպառումը մնում է բարձր։ Իշխանությունները կանխատեսում են, որ այս իրավիճակը կշարունակվի առաջիկա շաբաթներին։ Գոյություն ունեցող ջրամատակարարումը կառավարելու համար համապատասխան գործակալությունները, նահանգները և ջրային ընկերությունները սկսել են լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես, Հռենոսի ճյուղերի վրա ամբարտակների աշխատանքային ժամերը կկարգավորվեն, անհրաժեշտության դեպքում կտեղադրվեն լրացուցիչ պոմպեր, իսկ ջրարգելակները կբացվեն ավելի հազվադեպ՝ աղի ջրի ներթափանցումը սահմանափակելու համար։ Սա կբարձրացնի նավերի սպասման ժամանակը։ Որոշ շրջաններ արդեն սահմանափակում են գետերից, ջրանցքներից և ստորգետնյա աղբյուրներից ջրի ընդունումը։ Որոշ դեպքերում ոռոգման համար ջրի օգտագործման լրիվ կամ մասնակի արգելք է սահմանվել։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայտարարել են, որ հանրության խմելու ջրի մատակարարմանը որևէ սպառնալիք չկա։ Ջրամատակարարման համակարգը շարունակում է բնականոն աշխատել։ Աննորմալ ջերմային ալիքներ են շարունակվում Եվրոպայում հունիսի կեսերից։ Մի շարք երկրներում ջերմաստիճանը մոտեցել կամ գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։ Կարմիր եղանակային վտանգի մասին նախազգուշացում նախկինում հայտարարվել էր Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Իտալիայում։ |

«Կվադրոցիկլները վնասում են Արագածի էկոհամակարգը»․ Կարինե Բաղդասարյան (տեսանյութ)
89Երեկ, 22:30
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
137Երեկ, 20:36
«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
118Երեկ, 19:18
«Թրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել (տեսանյութ)
187Երեկ, 18:36
COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
124Երեկ, 18:18
Ֆրանսիայում տեղի ունեցած բախումները հարյուրավոր միլիոն եվրոյի վնաս են հասցրել խանութներին
187Երեկ, 16:42
