Պակիստանը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները
![]() Պակիստանի ԱԳՆ-ն կոչ է անում Թեհրանին և Վաշինգթոնին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները: «Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրի համաձայն», - հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Թահիր Անդրաբին՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Պակիստանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը նախատեսում էին 60 օրվա ընթացքում տեխնիկական բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ վերջնական համաձայնության հասնելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ այդ 60-օրյա ժամկետը կլրանա օգոստոսի 17-ին։ Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
