Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը աշնանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն
![]() Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ կայացել է «Eternity-2026» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։ Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված զորավարժություններին, երեք երկրների զինծառայողներից բացի, կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության պետական գործակալության աշխատակիցները և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նշվում է, որ զորավարժությունների ծրագիրը կազմված է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների պահպանության ու մարտավարական պաշտպանության սցենարի հիման վրա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
