Ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի նոր վարչապետ
![]() Ուկրաինայի Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է երկրի նոր վարչապետ։ «Нафтогаз Украины»-ի գլխավոր տնօրենի թեկնածությանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր, դեմ՝ մեկ։ Այդպիսով, խորհրդարանը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած թեկնածությունը։ Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ Կորեցկին հայտարարել է, որ ցանկանում է, որ իր գլխավորած կաբինետը դառնա «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարություն»։ Իր ամենակարևոր խնդիրների թվում նա նշել է առաջիկա ձմռան հաղթահարումը, բիզնեսին աջակցելը, գործընկերների հետ համագործակցության զարգացումը, միջազգային օգնության ներգրավումը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ «Ես պատրաստ եմ բարդ քայլերի։ Կարևորն այն է, որ դրանք նպաստեն կյանքի պայմանների բարելավմանը և կայունությանը», - ասել է Կորեցկին։ Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 14-ին հաստատել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը։ Որոշմանը կողմ էր քվեարկել 259 պատգամավոր։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
