«Թուրքիան կարող է հյուրընկալել Զելենսկու և Պուտինի հանդիպումը»․ Սիբիհա
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մասնավորապես՝ Անկարայում։ РБК-Украина-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք կողմ ենք, որպեսզի Թուրքիան դառնա այն հիմնական հարթակներից մեկը, որտեղ կարող է տեղի ունենալ Զելենսկու և Պուտինի հանդիպումը։ Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը և շնորհակալ ենք թուրքական կողմին՝ նման բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար», - նշել է Սիբիհան։ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի և Ռուսաստանի նախագահի բանակցությունները կարող են էական խթան դառնալ խաղաղության գործընթացի համար։ «Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին՝ մենք ունենք իրական առաջարկներ, թե ինչպես ավարտել այս պատերազմը։ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մենք հավատարիմ ենք բոլոր խաղաղության ջանքերին, որոնք այսօր շարունակվում են, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Մենք ակնկալում ենք Եվրոպայի նոր դերը այս խաղաղության ջանքերում։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի», - հայտարարել է Սիբիհան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
