«ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ»․ Ռուբիո
![]() Վաշինգթոնի վարչակազմը որոշել է 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօր (Վաշինգթոնի ժամանակով՝ չորեքշաբթի - խմբ.) նախագահ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչությանը 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ։ Որպեսզի այս որոշման պատճառների վերաբերյալ թյուրիմացություններ չլինեն՝ նախագահ (Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու - խմբ.) Լուլան (դա Սիլվան - խմբ.) և նրա կառավարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ են վարել անբարեխղճորեն», — X սոցիալական ցանցում գրել է Ռուբիոն։ Նա նշել է, որ Բրազիլիայի նախագահի տնտեսական քաղաքականությունը վատ է թե՛ ամերիկացիների, թե՛ բրազիլացիների համար։ Ռուբիոն հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում Լուլան իրեն վեր է դասել Բրազիլիայի ժողովրդի բարեկեցության համար կարևոր համաձայնագրի կնքումից, և այդ մաքսատուրքերը դրա դիմաց վճարվող գինն են։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
