ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել
![]() ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված հարվածների շրջանակում թիրախավորել է հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ օբյեկտներ, ինչպես նաև հարվածել է Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքին, հայտնում է ԱՄՆ ԶՈւԿենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ վերահսկման օբյեկտներին», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ իր պատասխան հարվածների թիրախում են եղել Հորդանանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կապի համակարգերը և վառելիքի պահեստները, հաղորդում է իրանական Press TV-ն։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ռազմական բազայի ՀՕՊ համակարգի ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև ԱՄՆ զինծառայողների կուտակման վայրին։ Press TV-ն հաղորդում է նաև, որ իրանական ԱԹՍ-ները պատասխան հարվածների ընթացքում խոցել են Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ռազմաբազայում տեղակայված Patriot համալիրների մարտկոցները, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ռազմաբազայում գտնվող Patriot համակարգերը։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
