Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի առաջադրի Միխայիլ Ֆեդորովի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս մասին Forbes Ukraine-ին հայտնել են «Ժողովրդի ծառա» խմբակցության երկու աղբյուրներ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո: Աղբյուրների համաձայն, նախագահը նախատեսում է ներկայում ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյին առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Ֆեդորովի փոխարեն: Այսօր ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի թեկնածուի վերաբերյալ որոշումը կկայացվի պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարության, ռազմական հրամանատարության, «Ժողովրդի ծառա» խմբակցության և վարչապետի թեկնածու Սերգեյ Կորեցկու հետ խորհրդակցություններից հետո: Որոշ դիտորդներ կարծում են, որ ամբողջ նախարարների կաբինետի հրաժարականը կարող է կապված լինել Ֆեդորովին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելու մտադրության հետ: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
