«Կիևում կքննարկենք, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը»․ Ֆիդան
![]() Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև այցի ընթացքում մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել հակամարտության կարգավորման ուղիները։ «Կիևում մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը։ Կիմանանք ուկրաինացի գործընկերների դիրքորոշումը, կփոխանցենք նախագահ Էրդողանի ուղերձները և կկիսվենք մեր կարծիքներով»,- Լեհաստանում լրագրողներին ասել է Ֆիդանը։ Նրա խոսքով՝ անցած ամիս թուրքական պատվիրակությունն այցելել է Մոսկվա, որտեղ ռուսական կողմին է փոխանցել Թուրքիայի նախագահի ուղերձները և ծանոթացել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ֆիդանը նաև հայտնել է, որ նախօրեին մասնակցել է Փարիզում անցկացված «կամավորների կոալիցիայի» համաժողովին։ Նրա խոսքով՝ Կիև այցի ընթացքում Անկարան ակնկալում է ծանոթանալ ուկրաինական կողմի մոտեցումներին և շարունակել դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունն ավարտելու ուղիներ գտնելու համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
