Իրանի հարավում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ
![]() Վերջին օրերին Իրանի հարավում ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ, հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը հայտնել է, որ ամերիկյան վերջին հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 մարդ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի առափնյա շրջաններում գտնվող տասնյակ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 7 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պաշտպանության համակարգերին։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
