Պեսկովը՝ Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին
![]() Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն ստվեր չի գցում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը, կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այդ դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և այո, դա մեր տարաձայնությունների առարկան է»,- նշել է Պեսկովը։ Միաժամանակ նա հայտնել է, որ Մոսկվան առաջնորդվում է պրագմատիկ մոտեցմամբ․ «Մենք կարծում ենք, որ այս հարցը չպետք է որևէ կերպ ստվեր գցի մեր հարաբերությունների վրա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կոչ էր արել ուկրաինացի ժողովրդին երբեք չհամաձայնվել օկուպացիային։ Նա նաև հավելել էր, որ շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
