«ԵՄ-ն Հայաստանում մեկնարկում է գործընկերային առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»․ ԵՄ խորհուրդ
![]() Եվրոպական Միության խորհուրդը հայտարարել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։ «Այս քաղաքացիական խորհրդատվական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ 2026 թվականի ապրիլի 21-ին ստեղծված առաքելությունը Հայաստանին կտրամադրի ռազմավարական, տեխնիկական և փորձագիտական աջակցություն կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական միջամտության և մանիպուլյացիայի, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Այն նաև կամրապնդի պետական հաստատությունների կարողությունները և կնպաստի միջգերատեսչական համակարգմանը։ Իր գործունեության շրջանակում EUPM Armenia-ն կտրամադրի նաև գործնական առաջարկություններ և կստեղծի հատուկ նախագծային ստորաբաժանում՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ նպատակային միջոցառումների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, առաքելությունը չի ունենալու գործադիր լիազորություններ և չի մասնակցելու Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացին։ Առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և կդառնա ԵՄ-ի երկարաժամկետ մոտեցման մասը՝ երկրի ազգային անվտանգության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ։ EUPM Armenia-ի նախնական մանդատը սահմանվել է երկու տարի ժամկետով։ Առաքելության անձնակազմի հիմքը կկազմեն ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետները։ Հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմինա Գեորգե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայում ԵՄ գործընկերության առաքելությունը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
