«ԱՄՆ-ն խոչընդոտում է Իրանի և Օմանի՝ Հորմուզի նեղուցի կառավարման համատեղ մեխանիզմ մշակելու ջանքերին»․ Բաղայի
881
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2026 թ., 17:56
![]() Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է Իրանի և Օմանի՝ Հորմուզի նեղուցի կառավարման համատեղ մեխանիզմ մշակելու ջանքերին։ «Մենք Օմանի հետ խորհրդակցությունների շրջանակում փորձել ենք մշակել մեխանիզմ, որը կապահովեր նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ցավոք, ԱՄՆ-ի կողմից Օմանի նկատմամբ գործադրվող բացահայտ և թաքնված ճնշման պատճառով դա հնարավոր չեղավ իրականացնել», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև նշել է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցը դարձնել մի գոտի, որը սպառնալիք կներկայացնի Իրանի ազգային անվտանգությանը։ Բաղայիի խոսքով՝ Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման մասին հայտարարությունները ցույց են տալիս ԱՄՆ-ի՝ տարածաշրջանի անվտանգությունը հետագայում ևս խաթարելու ձգտումը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
