«ԱՄՆ ղեկավարությունը հասկանում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է»․ Ալիև
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «30-ամյա օկուպացիայի» ժամանակահատվածում ԱՄՆ վարչակազմի և Մինսկի խմբի համանախագահների հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սառեցումն էր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի մոտեցումն այլ էր՝ նրան անվանելով խաղաղասեր մարդ, որը կարող է խաղաղություն հաստատել։ «Նա արդեն կանգնեցրել է ութ պատերազմ։ Ադրբեջանի և Հայաստանի հարցում նույնպես նրա դերը շատ կարևոր էր, քանի որ, երբ մենք գտնվում էինք բանակցությունների եզրափակիչ փուլում, Թրամփն ու նրա թիմը ստեղծեցին այնպիսի շրջանակ, որի շնորհիվ խաղաղությունը հնարավոր դարձավ։ Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, քանի որ այն կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մի խոսքով, նրանք շատ արդյունավետ աշխատեցին և Հայաստանին բացատրեցին, որ այդ խաղաղությունն անհրաժեշտ է նաև իրենց»,- նշել է Ալիևը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
