«Եվրոպական հանձնաժողովի կազմում գործում էր հակաադրբեջանական խոշոր խումբ»․ Ալիև
![]() Պարզվել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հարաբերություններ էր պահպանում որոշ կոռումպացված անձանց հետ, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվում էր ռուս-հայ օլիգարխի կողմից, ով ներկայումս Հայաստանում գտնվում է տնային կալանքի տակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Եվրոպական հանձնաժողովի կազմում գործում էր հակաադրբեջանական խոշոր խումբ, և մենք հույս ունենք, որ պարոն Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները սկսել են բարելավվել։ Մասնավորապես, մենք տեսանք, որ առկա է այս հարաբերությունների փոխադարձ վերագործարկման անհրաժեշտություն (Եվրոպական հանձնաժողովի հետ), և մենք աջակցեցինք այդ նախաձեռնությանը»,- հայտարարել է Ալիևը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
