«Ռուսական ուժերը կրկին հարվածել են քաղաքացիական օբյեկտների»․ Զելենսկի
![]() Այսօր ռուսական ուժերը կրկին հարվածներ են հասցրել բացառապես քաղաքացիական օբյեկտների՝ Օդեսայում՝ սովորական ուղևորատար ավտոբուսների, Զապորոժիեում՝ բնակելի շենքերի, իսկ Խարկովի մարզում՝ հիվանդանոցի։ Այս պատերազմի յուրաքանչյուր օրը միայն ապացուցում է, որ Ուկրաինային աջակցելը ճիշտ քայլ է բոլոր տեսանկյուններից՝ պաշտպանական, քաղաքական և պարզապես մարդկային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եվ ամբողջ աշխարհում բոլորը դա տեսնում են։ Նրանք տեսնում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն, մարդկանց կյանքը պաշտպանելու ավելի մեծ միջոցներ, և որ Ռուսաստանի իշխանություններն այս պատերազմի հարցում կորցրել են ողջամտությունը և հրաժարվում են այն ավարտել: Սակայն Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է գործի։ Ագրեսորի դեմ նոր պատժամիջոցները, Ուկրաինային աջակցության նոր փաթեթները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները՝ այդ թվում մեր եվրոպական հակաբալիստիկ նախաձեռնությունը՝ FREYJA-ն, պետք է տան իրենց արդյունքը»,- X-ի իր էջում նշել է նա։
|

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
