ԻՀՊԿ-ն հայտնել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
435
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2026 թ., 09:27
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմակայաններում գտնվող օբյեկտների վրա՝ ի պատասխան ամերիկյան հարվածների։ Համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության՝ Հորդանանի «Արքայազն Հասան» ավիաբազայում, մասնավորապես, խոցվել են մի քանի խոշոր զինապահեստներ և վառելիքի պահեստարաններ։ Քուվեյթում՝ «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայում ոչնչացվել են Patriot զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև FPS ռազմավարական ռադիոլոկացիոն համակարգը «Ահմեդ Ալ-Ջաբեր» ավիաբազայում։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
