«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
![]() Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, հաղորդում է PressTV-ն։ «ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հավելում են, որ այս միջադեպից հետո Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցում, և ոչ մի նավի թույլատրված չի լինի տարանցել տարածաշրջանով մինչև ԱՄՆ-ի ներգրավվածության ավարտը», - ասել է կորպուսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցույց է տվել իր անկարողությունը պահպանել փոխըմբռնման հուշագրի պայմանները։ ԻՀՊԿ-ն պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է նեղուցում տեղի ունեցած նոր միջադեպով։ «Օտարերկրացիների կողմից հրահրված՝ մի քանի նավեր փորձել են ընթանալ չարտոնված երթուղով՝ անտեսելով ուղղությունը փոխելու նախազգուշացումները: Արդյունքում, նավը, որը վտանգել էր ծովային անվտանգությունը՝ անջատելով իր համակարգերը, հարված է ստացել և կանգնեցվել», - ասել են նրանք: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
