«Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առաջին հայացքից կլիներ զարմանալի, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը մեղմ ասած անփութորեն վերաբերում տնտեսությանը և Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործողություններն ուղեկցում նրա սեփականություն հանդիսացող օբյեկտներում աշխատանքը կաթվածահար անելով։ Բայց, Հայաստանի տնտեսությունը Հայաստանի կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ։ Ավելի կոնկրետ, Հայաստանի վարչապետ Փաշինյանի համար տնտեսությունը՝ որպես այդպիսին, սոցիալ-հոգեբանական հենարան ապահովող գործոն չէ։ Դրա համար էլ նա իր քաղաքական խնդիրները լուծելիս հանգիստ գնում է քայլերի, որոնց գինը տնտեսական է, բայց ինքն այդ գնից չի նեղսրտում բոլորովին։ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած սոցիալական հենարանը նրանից ակնկալում է ոչ թե տնտեսություն, տնտեսական առողջություն, այլ «նախկինների» հետապնդում և Ռուսաստանի մերժում՝ + ԵՄ։ Փաշինյանը ապահովում է այդ ամենի անտուրաժը։ Զուգահեռ իհարկե դեռևս ունի որոշակի կենսաթոշակային կամ այդօրինակ սոցիալական պրեֆերենցիաներ ապահովելու ռեսուրս, դա բավական է։ Այդ ռեսուրսը գոյանում է տարբեր հոսքերից, որոնք իրականում քիչ կապ ունեն կամ ընդհանրապես կապ չունեն Հայաստանի տնտեսական առողջ եւ ամբողջական ֆունկցիոնալության հետ։ Բայց, այդ առողջությունը չի հետաքրքրում թե նրան, թե նրանով հետաքրքրված արտաքին կենտրոններին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
