Հայտնի է՝ ում թեկնածությունն է Մայա Սանդուն առաջադրել Մոլդովայի վարչապետի պաշտոնում
![]() Օրեր առաջ հայտնել էինք, որ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։ «Ես ընդունել եմ վարչապետ դառնալու առաջարկը մեծ պատասխանատվությամբ և անսասան համոզմամբ, որ կարող եմ նպաստել դրական փոփոխություններին։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը՝ սկզբունքներիս և համոզմունքներիս համապատասխան, որոնց հավատարիմ եմ, որոշում կայացրեցի հեռանալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մունտեանուն։ РИА Новости-ն տեղեկացնում է, որ երկրի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է Ուկրաինայում բնակվող բանկիր և գործարար Վասիլի Տոֆանի թեկնածությունը։ Սանդուի խոսքով՝ նոր կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդարադատության համակարգը կոռուպցիայից «մաքրելու» գործընթացի վրա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
