«Իրանը պատրաստ է լայնածավալ պաշտպանության». Ղալիբաֆ
![]() Իրանը չի դադարեցրել իր տարածքի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները և, եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, պատրաստ է լայնածավալ պաշտպանության։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Բանակցությունների ընթացքում ես հստակ հասկացրի ԱՄՆ-ի փոխնախագահին, որ մենք նրանց ընդհանրապես չենք վստահում։ Իմ համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ բանակցել կարող են միայն նրանք, ովքեր պատրաստ են պատերազմի։ Այդ պատճառով մենք երբեք չենք դադարեցրել մեր երկրի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները։ Եթե ամերիկացիները խախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պատրաստ կլինենք լայնածավալ պաշտպանության, վճռականորեն կհակազդենք նրանց և կապահովենք իրանցի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը», — ասվում է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում՝ Ինդոնեզիայի երկպալատ խորհրդարանի նախագահ Ահմադ Մուզանիի հետ հանդիպման արդյունքներով։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
