«Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը»․ Սաակաշվիլի
![]() Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում անհաջողությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը։ Նա այս մասին նշել է DW-ի հարցերին գրավոր պատասխանում։ «Պուտինը պարտվում է Ուկրաինայում, և ես համոզված եմ, որ զուգահեռաբար նա կսկսի էքսպանսիա Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»,- նշել է նա։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահն «արդեն պահանջ է ներկայացրել» Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլիին՝ ճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։ Նրա խոսքով՝ Իվանիշվիլին Ռուսաստանի պահանջով փաստացի կազմաքանդել է վրացական զինված ուժերը։ Տնտեսությունը 99 տոկոսով կախված է Ռուսաստանից։ «Միևնույն ժամանակ, Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և կարող է հույսը դնել այնտեղ հզոր հինգերորդ շարասյան վրա։ Անհնար է գրավել Հայաստանը՝ առանց արդեն իսկ Վրաստանին վերահսկելու»,- նշել է Սաակաշվիլին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
