Լիբանանի նախագահը բանակի հրամանատարի հետ քննարկել է Իսրայելի զորքերի դուրսբերման դեպքում ձեռնարկվելիք գործողությունները
![]() Լիբանանի հարավում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իսրայելի շարունակվող հարվածները, դարձել են Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և զինված ուժերի հրամանատար Ռոդոլֆ Հայկալի հանդիպման թեմաներից մեկը, հաղորդում է LBCI հեռուստաալիքը։ Մասնավորապես, քննարկվել է, Իսրայելի հետ կնքված շրջանակային համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը, որի համաձայն, ինչպես սպասվում է, իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանի հարավի մի շարք շրջաններից, իսկ նրանց փոխարեն այնտեղ կտեղակայվեն լիբանանցի զինծառայողները։ Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգթոնում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որի նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Համաձայնագրում նշվում է, որ «Հեզբոլլահ» շարժման զինաթափումից հետո իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանի հարավում իրենց ստեղծած անվտանգության գոտուց։ Ավելի վաղ The Times of Israel-ը հաղորդել էր, որ առաջիկա օրերին Իսրայելն ԱՄՆ-ի միջնորդությամբ նախատեսում է անվտանգության գոտու մի մասը փոխանցել Բեյրութի վերահսկողությանը։ |

«Հրճվելու բան չկա, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվել են թալանի ու ավերածությունների»․ Վարազդատ Հարությունյան
4601:06
«Նախկինում Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը»․ Էդգար Ղազարյան
8600:30
«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան
7700:06
Չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին՝ Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք
110Երեկ, 23:48
Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
98Երեկ, 23:42
«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան
74Երեկ, 23:18
