«Իսրայելն ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել՝ Թրամփին սպանելու Իրանի ծրագրերի վերաբերյալ»․ #WSJ
![]() Իսրայելն ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության ծրագիր, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։ Թեհրանը, ինչպես նշում է պարբերականը, արդեն երկար տարիներ բացահայտ կերպով խոստանում է վրեժ լուծել Թրամփից՝ 2020 թվականին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրագույն գեներալներից էր: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում Իսրայելի դիվանագիտական առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը ևս չի արձագանքել WSJ-ի հարցմանը։ Թրամփը նախօրեին ասել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում սպանվելու հավանականությունը գնահատում է 5,2 տոկոս։ Նրա խոսքով՝ ինքն Իրանի «թիվ մեկ թիրախն» է։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
