«ԱՄՆ-ն պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանին, բայց ցանկանում է հնարավորություն տալ դիվանագիտությանը»․ #CNN
![]() Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն միտումնավոր հարվածներ է հասցնում, ապա դադար է վերցնում՝ խուսափելով իրավիճակի սրացումից։ CNN-ի հետ զրույցում մի քանի պաշտոնյաներ նշել են, որ անհրաժեշտության դեպքում այս գիշեր ԱՄՆ-ն պատրաստ է հարվածներ հասցնել, սակայն առայժմ առաջնահերթությունը տրվել է դիվանագիտական գործընթացին։ Նշվում է, որ ավելի վաղ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի անձնակազմը զինամթերք էր բեռնում կործանիչների վրա, իսկ օդաչուները վարժանքներ էին անցկացնում՝ նախապատրաստվելով հնարավոր հարվածներին։ Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
