Հայաստանում նախընտրական ու հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները. ՔԻՀԿ
![]() Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։ Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց։ Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով»։ Աղբյուրը` Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
