«Իսրայելը կմնա Լիբանանի հարավում մինչև «Հեզբոլլահ»-ի զինաթափումը»․ Իսրայել Կաց
![]() Իսրայելը չի դուրս բերի իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց, քանի դեռ չի զինաթափվել «Հեզբոլլահ» շարժման զինյալ թևը և չի ապահովվել հրեական պետության հյուսիսում բնակվողների անվտանգությունը, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության մեջ։ «Մեր իրավունքն ու պարտականությունն է՝ պաշտպանել Իսրայելի հյուսիսի բնակիչներին ահաբեկչական «Հեզբոլլահ»-ի սպառնալիքներից, որը ձգտում է ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք կշարունակենք մնալ Լիբանանի անվտանգության գոտում և այնտեղից գործել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, մինչև «Հեզբոլլահը» զինաթափվի ամբողջ Լիբանանի տարածքում, և Իսրայելի հյուսիսի բնակիչների նկատմամբ սպառնալիքը վերանա», - հայտարարել է Կացը։ Նրա խոսքերը մեջբերում է Ynet-ը։ Կացի խոսքով՝ Իսրայելը «ոչ ոքից թույլտվություն չի ստացել Լիբանան մտնելու համար» և «թույլտվության կարիք չունի՝ այնտեղ մնալու համար»։ Ynet-ը նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարն այս կերպ արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի՝ Իսրայելը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում դուրս կբերի իր զորքերը Լիբանանից։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
