Մեծ Բրիտանիայում մեկնարկել է նոր վարչապետի ընտրության գործընթացը
![]() Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար, գրում է ТАСС-ը։ Ցանկացած հավակնորդի անհրաժեշտ է ստանալ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ) Լեյբորիստական խմբակցության անդամների 20 տոկոսի աջակցությունը՝ ներկա պահին 81 խորհրդարանական: Բացի այդ, թեկնածուին պետք է աջակցեն առնվազն երեք կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են Լեյբորիստական կուսակցության հետ, ներառյալ առնվազն երկու արհմիություններ: Կուսակցության ղեկավար կարող է դառնալ բացառապես խորհրդարանի անդամը։ Մրցապայքարին մասնակցելու ցանկության մասին առայժմ հայտարարել է միայն Մեծ Մանչեսթեր կոմսության նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որը հունիսի 18-ին ընտրվել է Համայնքների պալատում: Այժմ նա պետք է պաշտոնապես հաստատի իր մտադրությունը՝ հայտ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցության ղեկավար մարմիններին: Եթե Լեյբորիստական կուսակցությունից ոչ մի այլ պատգամավոր չհետևի նրա օրինակին, ապա Բերնհեմը լեյբորիստներին կգլխավորի արդեն հուլիսի 17-ին, իսկ վարչապետ կդառնա հուլիսի 20-ին՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
