Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
![]() Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է Fars-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ իրանական կողմը բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին «բողոք է հայտնել Իսլամական Հանրապետության ժողովրդի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կառավարության ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ»: Դեսպանին փոխանցված նոտայում նշվել են նաև «բրիտանական պաշտոնյաների անհիմն և կեղծ հայտարարությունները Թագավորության անվտանգության խաթարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու Իրանի փորձերի մասին»: Նախօրեին Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել օրենք, որը Միացյալ Թագավորության ՆԳՆ-ին այլ պետությունների թշնամական գործունեությանը հակազդելու նոր լիազորություններով է օժտում: Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել ընդամենը մեկ ամիս առաջ։ Օրենսդրության հրատապ փոփոխությունը պայմանավորված է Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիայում հակասեմական հարձակումների կտրուկ աճով: Լոնդոնում տեղի ունեցած նման մի շարք միջադեպերից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չի բացառել, որ դրանց հետևում կարող է օտարերկրյա պետություն լինել, և այդ կապակցությամբ նախազգուշացում է արել Իրանին։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
