«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև էքսկլավային գյուղերի հարցը»․ Բայրամով
![]() Շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այդ նպատակով երկու երկրների կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք գլխավորում են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ արդեն կան կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքները։ Վերջին տարիներին սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված։ Այնուհետև կարճ ժամկետներում հենց այդ նույն տարածքում իրականացվել են սահմանագծման աշխատանքներ։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցված կարգով ընդունել և հաստատել են երկու երկրներում մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են հանձնաժողովների գործունեությունը և սահմանում դրանց հետագա աշխատանքը։ «Միևնույն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սահմանազատման գործընթացը հյուսիսից հարավ ուղղությամբ՝ սկսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանագծի՝ Վրաստանի հետ հատման կետից և շարունակելով մինչև Իրանի սահմանը։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կլուծվեն նաև էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը», - հավելել Բայրամովը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
