«Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը»․ Բայրամով
611
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2026 թ., 10:58
![]() Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ Վաշինգթոնյան գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն հասանելի է հանրությանը։ Այս հարցում ադրբեջանական կողմի մոտեցումը սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հայտնել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
