«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Հորդանանի ԱԳ նախարար
558
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2026 թ., 15:13
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանային կայունության ամրապնդման առումով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Այման Ալ-Սաֆադին։ «Մենք մտքեր ենք փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նախ շնորհավորում ենք ձեզ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Մենք ողջունում ենք այս քայլը, որը կնպաստի խաղաղության ամրապնդմանը ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար: Ուստի մենք լիովին աջակցում ենք այդ գործընթացին»,- եզրափակել է նախարարը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
