Հունգարական պետական հեռարձակողը ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար ու դադարեցնում աշխատանքը
![]() Bloomberg-ը հաղորդում է, որ հունգարական պետական հեռարձակող MTVA-ի գլխավոր լրատվական պորտալը և պաշտոնական կայքը դադարեցրել են հեռարձակումը երկրի նոր ղեկավարության որոշմամբ։ Հեռարձակողի կայքը հրապարակել է հայտարարություն, որում ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար։ «Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում այն տարիների համար, որոնք ստել ենք։ Հանրային լրատվամիջոցները ներկայում վերափոխվում են՝ ապագայում դառնալու անկախ և վստահելի։ Լրատվական ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Մնացեք կապի մեջ», - նշվում է հեռարձակողի կայքում։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը հեռարձակողի գործունեության դադարեցումը անվանել է «պատմական օր»։ Մագյարը վարչապետ է ընտրվել մայիսի 9-ին։ Օրբանը վարչապետ է եղել 1998-ից 2002 թվականներին և 2010-ից 2026 թվականներին։ Մագյարը բազմիցս քննադատել է Օրբանի կառավարությանը և մեղադրել է հեռացող կաբինետին յուրացման մեջ։ Մագյարի որոշումներից հետո Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը վարում է ագրեսիվ քաղաքականություն և դիմում է «սպառնալիքների և ահաբեկման»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
