«Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի». Թրամփը` Ուկրաինայում պատերազմի մասին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր համար դժվար է նայել Ուկրաինայում մարտական գործողությունների լուսանկարներին, որոնք իրեն ցույց են տալիս վարչակազմի պաշտոնյաները: Թրամփի հայտարարությունը հնչել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Ամսական 30,000 մարդ՝ նրանք մահացած են: Նրանք իրենց ծնողներին թողնում են Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ մեկ շաբաթ անց՝ մահացած: Սա խելագարություն է: Սա մեզ չի վերաբերում, սա շատ հեռու է, բայց վերաբերում է Եվրոպային: Մեր միջև օվկիանոս կա: Ես պարզապես չեմ կարողանում հանդուրժել այն, ինչ կատարվում է: Ես տեսել եմ լուսանկարներ ռազմաճակատից... Սա անօդաչուների պատերազմ է, սա անօդաչուների պատերազմ է: Սա բոլորովին նոր տեխնոլոգիա է... Բայց ես ուզում եմ ասել. «Մի՛ ուղարկիր ինձ դրանք (լուսանկարները)»: Փիթը (Հեգսեթ, պաշտպանության նախարար) դրանք ուղարկում է ինձ, և ես ասում եմ. «Փիթ, գիտես, սա չի օգնում»: Ես երբեք նման բան չեմ տեսել: Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի», - ասել է Թրամփը։ Ավելին, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնառու են համաձայնության հասնելուն։ Նա նաև ասել է, որ շատ լավ զրույցներ է ունեցել թե՛ Զելենսկու, թե՛ Պուտինի հետ։ Թրամփի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
