«Մակրոնը չի տուժել Դամասկոսում տեղի ունեցած պայթյուններից»․ Ելիսեյան պալատ
912
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2026 թ., 13:53
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի տուժել Դամասկոսի «Four Seasons» հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյուններից։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։ «Էմանուել Մակրոնն ապահով է, չի տուժել, իսկ նրա այցը շարունակվում է նախատեսված ծրագրի համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դամասկոսում՝ «Four Seasons» հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հանգրվանել էր Մակրոնը, երկու պայթյուն էր տեղի ունեցել։ Դեպքից կարճ ժամանակ առաջ Ֆրանսիայի նախագահի ավտոշարասյունը լքել էր հյուրանոցի տարածքը և շարժվել դեպի նախագահական պալատ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպման։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
