«Բրազիլիայի ԱԳՆ-ն հնարավոր է համարել ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ ռազմական ուժի կիրառումը»․ #CNNBrasil
![]() Բրազիլիայի ԱԳՆ-ն հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել երկրի դեմ՝ Վաշինգթոնի կողմից PCC և Comando Vermelho խմբավորումները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելուց հետո։ CNN Brasil-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրու Վիեյրայի՝ պատգամավորների հարցումներին ուղղված պատասխանում։ «Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորություն կա»,- նշվում է փաստաթղթի մեջ։ Բրազիլիայի ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ որոշումը «կոնկրետ օգուտներ» չի բերի կազմակերպված հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը, քանի որ այս խմբավորումների նախկին կարգավիճակն արդեն թույլ էր տալիս Վաշինգթոնին և Բրազիլիային փոխանակվել տեղեկատվությամբ և համագործակցել այդ ոլորտում։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին ամերիկյան օրենսդրության կիրառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական, միգրացիոն և քրեական ոլորտներում՝ ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված լայն լիազորությունների պատճառով: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
